Barun Sobti -ին հնդկական դերասան եւ մոդել է: Ծնվել է 1984 թ. Օգոստոս 21-ին Հնդկաստանի Դելի քաղաքում: Ստանալով բարձրագույն կրթություն նա առաջին յոթ տարիներն աշխատել է որպես մենեջեր: 2009 թվականից սկսած նա առաջին անգամ իր դերասանական կարիերիան սկսում է նկարահանվելով հեռուստասերիալներում: 2009 թվականին նա ունեցել է դեբյուտ Star Plus հեռուստատեսությունում «Shraddha» հեռուստատեսային շարքում: 2010 թվականին նկարահնվել է «Dill Mill Gayye» հեռուստասերիալում, հետագայում այդ նույն տարում նրան հրավիրում են «Baat Hamari Pakki Hai» հեռուստասերիալում գլխավոր դերում նկարահանվելու: 2012 թվականին «Iss Pyaar Ko Kya Naam Doon?» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո նա սկսեց նկարահանվել Bollywood –ում և եւ մտավ 2012 տարվա Ասիական ամենասեքսուալ տղամարդկանց լավագույն տասյակ վարկանիշային աղյուսակում զբաղեցնելով 10-րդ տեղը:
Barun Sobti-ին միակ հեռուստատեսության դերասանն է Հնդկաստանում, որն ունի 4 Star Parivaar Awards պարգեւներ («Iss Pyaar Ko Kya Naam Doon?» հեռուստասերիալում իր Arnav դերի համար):
Սկսած 2013 թվականից նա ակտիվ նկարահանվում է ֆիլմերում: 2013 թվականին նկարահանվել է Main Aur Mr. Riight –ում, որը էկրանին է հայտնվել 2014 թվականին, ինչպես նաև նկարահանվել է 22 yards ֆիլմում, որի պրիմերիան տեղի է ունեցել 2015 թվականին:
Բացի հեռուստասերիալներում և կինոնկարներում նկարահանվելուց Barun Sobti-ին մասնակցել է մի շարք ժամանցային հեռուստաշոուների : Նա նաև նկարահանվում է գովազդային տեսահոլովակներում, օրինակ Ford և Honda ընկերությունների համար:
2016 թվականին Barun Sobti-ին նկարահանվել է ուզբեկական ֆիլմում:
Barun Sobti-ին ամուսնացել է իր մանկության ընկերուհու Pashmeen Manchanda –ի հետ: Հարսանիքը տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերի 12-ին: Pashmeen Manchanda –ին ոչ մի առնչություն չունի ֆիլմերի հետ եւ աշխատում է միջազգային ընկերությունում: Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել հարազատների նեղ շրջանակում, առանց ԶԼՄ-ների ուշադրության: Barun Sobti-ին սիրում է Կրիկետ , ֆուտբոլ եւ հետաքրքրված է բասկետբոլով: Barun Sobti-ի համար ամենասիրելի վայրը աշխարհում Մելբուրն -ն և Մալդիվյան կղզիներն է: Barun Sobti-ի հոլիվուդյան կուռքը դերասան Denzel Washington –ն է: Barun Sobti-ին ազատ ժամանակն անցկացնում է ընտանիքի հետ, սիրում է երեկույթներ ընկերների հետ եւ հանգիստ հեռուստացույցի մոտ:
Կարդացեք նաև
Ով է «Ինչ կոչել այս սերը» հեռուստասերիալի ՔուշինԻնչ կոչել այս սերը հեռուստասերիալի մասին