valentinday

Պիցցա , բաղադրատոմս Սուրբ Սարգիս Սիրո տոն ի համար

Posted by
  picaՍիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոն ին լավագույն նվերներից մեկը դա ռոմանտիկ ընթրիքն է երկուսով: Եթե դուք պլանավորում եք այդպիսի նվեր, պետք չէ մտահոգվել պարզապես կարող եք պատրաստել պիցցա ձևավորված սրտիկի տեսքով: Ահա թե ինչպես դուք կարող եք դա անել. Բաղադրիչներ Խմորի համար. 650 գր ալյուր 350 մլ ջուր 20 գր աղ 3 գր թարմ խմորիչ Պիցցաի համար. 100 գր լոլիկ 50 գր մոցարելլա պանիր 50 գմ սունկ 50 գր կանաչ պղպեղ 10 գր ռեհան 10 գր սեւ ձիթապտուղ 100 գր հավի կրծքամիս, կամ Նրբերշիկ եւ սալյամի շերտերով. թուղթ սրտի ձևով (12 դյույմ տրամագծով) Պատրաստման եղանակը. Խմոր. Աղը լուծում ենք ջրի մեջ, Այնուհետև խմորիչը լուծում ենք աղաջրի մեջ, աստիճանաբար ավելացնել ալյուրը և խառնել մինչև խմորը չկպչի ամանին: Դա կտևվի 5-7 րոպե Շարունակեք ավելացնել ալյուրը և խառնել: Հունցել մինչև խմորը հնարավոր լինի բաժանել գնդերի: Խմորը բաժանել 4 մասի, գնդերի տեսքով Ծածկել խմորը ու թողնել 40 րոպե, որպեսզի այն հասունանա: Կտրել թուղթը սրտի տեսքով և խմորե գնդիկները տարածել բարակ հարթ թերթերի տեսքով Տեղադրել խմորի շերտը թղթի վրա, այն նույնպես ձևավորելով սրտի տեսքով, և սիրուն կտրել ավել մասերը Պիցցաի պատրաստման եղանակը. Յուրաքանչյուր պիցցաի համար 85 գր կտրատած լոլիկ շարել խմորի վրա Լոլիկի վրա հավասարապես շաղ տալ 50 գր քերիչով անցկացրած թարմ մոցարելլա պանիր Հետո պիցցաի վրա շաղ տալ Ռեհանի տերևները Ավելացնել երշիկ, սալյամի կամ հավի կրծքամիս շերտերով Ավելացրեք սև ձիթապտուղ Տաքացնում ենք Ջեռոցը մինչև առնվազն 260 ° С. Թողնում ենք այն տաքանա առնվազն մինչև կես ժամ մինչև պիցցաի պատրաստելը: Պիցցան ջեռոցում թողնում ենք 3-5 րոպե, անհրաժեշտության դեպքում պտտել որպեսզի այն թխվի լրիվությամբ: Թխելուց հետո ևս կարելի է մի քիչ պանիր քերել պիցցաի վրա: Կարդացեք նաև
>> Աղցանների բաղադրատոմսեր 2017 նոր տարվա համար >>  2017 տարվա ամանորյա բաղադրատոմսեր
 
loading...